top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ

* * *

Երեկոյան խավարում, երբ ստվերները նմանվում են մարդկանց, մարդիկ՝ ստվերների, երբ ամուսնանում է խավարը խավարի հետ և լույսը լույսի, ես բարձրացա տանիք, և հայացքս երկար թափառեց հովիտների վրա, ուր բլուրները ծունկ իջած ուղտերի պես լույս էին ծամում, անտարբեր՝ խավարին ու մշուշին, մի կիսացնոր մարդ լուսնի շողեր էր հավաքում և լցնում զամբյուղի մեջ և անցնում էր մեծ-մեծ քայլերով տանիքների և բլուրների վրայով, մի տղա երեկոյան խավարում տանջում էր մի աղջկա, կոպիտ համբույրներով, իսկ նրանց կողքով պառավ հավաքարարը լուռ, անխոս, փողոցի վրայից ավլում էր աղբը և նրանց ստվերները… Երեկոյան խավարում Ես բարձրացա տանիք և փողկապս քանդելով նետեցի ներքև՝ պառավ հավաքարարի հավաքած աղբի մեջ և նրա լռության մեջ:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀենրիկԷդոյան

6 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page