top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հազվագյուտ մատենագիտական նմուշ հանդիսացող «Ավերք Հայաստանի. Անի» (Ruines d'Arménie. Ani) քարտերի ժողովածուի տպագրությունը իրականացվել է Վիեննայում, սակայն ժողովածուի տիտղոսաթերթի և ստերեոսկոպիկ քարտերի վրա նշված է Քյուրքչյանի հայրենի քաղաքի անունը՝ «Երևան», իսկ նկարների մակագրությունները հայերեն ու ֆրանսերեն են, և այդ երկու լեզվով են նաև քարտերի վրա առկա Հովհաննես Քյուրքչյանի անձնական ստորագրությունները: Քյուրքչյանը հասցրեց հրատարակել ժողովածուի միայն առաջին շարքը՝ թվով 40 լուսանկար, այն ժամանակվա համար բացառիկ այդ նախագծի իրականացումը հնարավոր չեղավ ավարտին հասցնել ֆինանսական խնդիրների պատճառով: Հովհաննես Քյուրքչյանը թեև ծնվել է Երևանում, սակայն 1877-78 թթ. մասնակցելով ռուս-թուրքական պատերազմին, տեսել և հիացել է քաղաքամայր Անիի ճարտարապետական կոթողների գեղեցկությամբ և որոշել է անպայման լուսանկարել ու անմահացնել այդ ամենը: Հայտնի է, որ Քյուրքչյանն Անիում բազմաթիվ լուսագրումներ է կատարել, ապա դրանց մի մասը ստերեոսկոպիկ քարտերի ալբոմի տեսքով հրատարակել 1880-ականների սկզբին:1897 թվականին Հովհաննես Քյուրքչյանը տեղափոխվել է Սինգապուր, որտեղ մնացել է մի քանի ամիս: Այնուհետև մեկնել է Ինդոնեզիա՝ Սուրաբայա, և հիմնել լուսանկարչատուն, որտեղ նրա գործընկերներն է դարձել բրիտանացի լուսանկարիչ Ջորջ Լյուիսը:

Քյուրքչյանը հենց Սուրաբայայում է հաջողությամբ ծավալել իր հետագա լուսանկարչական գործունեությունը մինչև իր կյանքի վերջը` 1903 թվականը: Իսկ Հայաստանում Հովհաննես Քյուրքչյանի սկսած գործը շարունակել է նրա արժանի աշակերտը՝ անվանի լուսանկարիչ ու դերասան Արամ Վրույրը:

#Գիտեքթե #մշակույթ #Նկարիչ #Սրբավայր

13 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page