top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Անկեղծ զրույց Նորո Դովլաթյանի հետ


21-րդ դարում կարծրատիպերը հսկայական ազդեցություն են ունենում մեր կյանքում, մանավանդ՝ մոդելային ասպարեզում: Բայց միաժամանակ պնդել, որ այն կրում է համատարած բնույթ, անշուշտ սխալ կլինի:

18-ամյա Նորո Դովլաթյանն, ով այս օրերին իր զինվորական պարտքն է կատարում ծառայելով Հայոց Բանակին, հակառակ իր երիտասարդ տարիքին, մինչ բանակ գնալը հասցրել է զբաղվել նորաձևությամբ:

Մանուկ հասակում, երբ ընդամենը մի քանի տարեկան էր, տատիկի տան բակում խաղալիս, երեխաներից մեկի քույրը երբ հարցնում է.

- Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու:

Փոքրիկ Նորոն պատասխանում է.

- Երգիչ, բա դու ի՞նչ ես դառնալու:

- Ես արդեն դիզայներ եմ դարձել:

«Դիզայներ» բառը շատ է դուր գալիս Նորոյին: Վազում է տուն և մորն ասում.

- Մամ, որ մեծանամ դիզայներ եմ դառնալու:

Մայրն էլ, թե.

- Գնա՛, ի՜նչ ուզում ես դարձիր:

Ու Նորոն այդ օրվանից սկսում է ամբողջ օրը քառակուսի դեմքերով աղջրիներ նկարել:

Դեռ մանկուց ինքնասածի է եղել, արել է այն, ինչ ուզել է, և երբ ինչ որ մեկը հակառակվել է իրեն՝ ավելի է առաջ տարել իր տեսակետը: Տան փոքր լինելը նրա համար մեծ ուրախություն է, քանի որ բոլորի ուշադրությունը սևեռված է նրա վրա:

7 տարեկանից արդեն էսկիզներ էր անում:

Նորաձևության ասպարեզում ավելի լուրջ քայլերի մեկնակետը եղավ 2015 թվականին, երբ առաջարկ ստացավ սովորել մոդելային դպրոցում: Այդ ժամանակ սովորում էր 11-րդ դասարանում: Որոշում է մասնակցել դիզայներ Ֆաինայի կողմից անցկացված քասթինգին, ընդունվում, սակայն շուտով ինչ-ինչ պատճառներով կիսատ է թողնում ուսումը: Եվ քանի որ, արդեն հասցրել էր խորանալ նորաձևության մեջ և այլ ոլորտում իրեն չէր պատկերացնում, որոշում է մնալ նորաձևության ասպարեզում՝ ընտրելով այնպիսի մասնագիտություն, որն, անշուշտ կապ ունի նորաձևության և հատկապես հագուստի մոդելավորման հետ:

Նույն տարում Ընդունվում է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Հագուստի մոդելավորման բաժինը, իր համար աշխարհի ամենալավ դիզայներ՝ Գայանե Սարիբեկյանի մոտ, ով դասավանդել է նաև հայ հայտնի դիզայներներից՝ Ֆաինային, Նիկոլյանին ու Միկա Դանիելյանին:

Ուսանողության տարիներին հանդես է եկել նաև որպես մոդել, ինչը ընկերների կողմից լավ աչքով չի դիտվել: Նրա խոսքով բացի մայրիկից ու սիրելիից, ուրիշ ոչ ոք նորմալ չի վերաբերվել նրա մոդելային գործունեությանը:

Սակայն Նորոն կարևորություն չտալով խոժոռ հայացքներին, համատեղում է հայ տղամարդ և մոդել երևույթները և որևէ խնդիր չի տեսնում դրանում: Ինչպես ինքն է ասում. «Եթե քո հոգեբանական վիճակը թույլատրում է, որ չկոմպլեքսավորվես շրջապատի ասեկոսեներից, ապա կհաջողվես»:

Չի սիրում խոսել իր ապագա պլանների ու այն հավաքածուների մասին, որոնք ստեղծել է իր մտապատկերում:

Իր գործունեության վերաբերյալ կարևոր է համարում ընտանիքի անդամների դրական կարծիքը, իսկ բացասական կարծիքներն ուղղակի անտարբերութեան է մատնում:

Հարցին, թե հանունի ինչի՞ պատրաստ կլինի հրաժարվել այն ամենից ինչ ունի, ինչի հասել է, ասաց.

- Հանուն ընտանիքիս, բայց թերևս դրանից հետո ինքնասպան լինեմ:

Նա մշտապես ոգեշնչվել է Gianni Versace-ի և Karl Lagerfeld-ի աշխատանքներից:

Էլ ավելի ճանաչելու համար Նորո Դովլաթյանին ձեզ եմ ներկայացնում նրա հետ իմ հարցազրույցը:

Ես երբ փոքր էի,,, շատ էի սիրում մերկ ման գալ տանը:

Գեղեցկությունն ինձ համար,,, ամենաանհասանելին է: Քանի որ, երբ ինչ որ բանի շուտ եմ հասնում, դա ինձ համար անհետաքրքիր է, իսկ երբ դժվարությամբ եմ հասնում՝ դա ինձ համար շատ գեղեցիկ է:

Ես կարողանում եմ լինել անկեղծ, որովհետև,,, արվեստի մարդ եմ:

Ճաշակը,,, դա մարդկանց գույներ համադրելու կարողությունն է:

Ամենաշատը երազում եմ,,, Dovlatyan's Holding-ի մասին:

Ինձ կարող է հունից հանել,,, վառ կանաչ գույնը:

Իմ հաջողությունն ունի միայն մի գաղտնիք,,, անկեղծություն:

Երբ ես հավատում էի,,, ինձ ոչ ոք չէր հավատում:

Ես դեռ հավատում եմ,,, որ Հայաստանում նորաձևություն գոյություն ունի:

Անհնարին ոչինչ չկա եթե,,, դու վստահ ես քո ուժերի վրա:

Միշտ հիանում եմ,,, համարձակ մոդելներով:

Ամենազավեշտալի բանն իմ մասին,,, որ 16 տարեկանում նշանվել եմ:

Երբեմն նախընտում եմ մենակ մնալ, որ,,, նոր հավաքածուներ ստեղծեմ:

Կատարյալ ներդաշնակությունը,,, տանում է դեպի մինիմալիզմ:

Կուզեի բոլորն ինձ ճանաչեին, նախ,,, որպես հայ, հետո դիզայներ:

Մարդիկ զարմանում են, երբ իմանում են որ ես,,, արդեն 6 տարի է նորաձևության ոլորտում եմ:

Գուցե ես սխալվում եմ բայց,,, դեռ կան անկեղծ մարդիկ:

Չկա այնպիսի բան, որ,,, անհասանելի լինի:

Սիրում եմ հատկապես,,, նիհար, բարձրահասակ աղջիկներին:

Հազիվ եմ կարողանում զսպել արցունքներս, երբ,,, հայ զինվորին ոչ թե թուքն է սպանում, այլ հայը:

Գուցե ոչ ոք չգիտի, բայց,,, ես շատ եմ սիրում Գայա Արզումայանին ու Շպռոտին:

Եթե անգամ,,, ես չունենամ իմ սեփական մոդելային դպրոցը, միևնույնն է, ես չեմ լքի մոդելային ասպարեզը:

Ինձ ամենաբնորոշող երեք բառերն են,,, ինքնավստահու-թյուն, նպատակասլացություն, ընդունակություն:

Ի տարբերություն շատերի ես,,, գիտեմ հարգել և շնորհակալ լինել:

Ինձ համար բացարձակապես միևնույնն է,,, թե ինչ են խոսում իմ հետևից:

Ես չեմ կարողանում ներել,,, սուտը:

Եթե անգամ կարողանայի,,, միևնույն է չէի ների սուտը:

Բարությունը երբեմն,,, խանգարում է հանգիստ ապրելուն:

Ամենաքաղցր լեզուն,,, Ղարաբաղի բարբառն է:

Եթե ես կարողանայի,,, հետ տալ ժամանակը, ավելի շատ կշփվեի ինձ հարազատ մարդու հետ, ով զոհվեց Ապրիլյան պատերազմին:

Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել,,, քանի որ մյուս աստղերը ինձ չէին սիրում:

Հայաստանում հնարավոր է,,, ճաշակ զարգացնել:

Հոգու խորքում ես,,, այդքան էլ ուրախ չեմ, որքան ցույց եմ տալիս:

Այս աշխարհում ես ամենաշատը չեմ հասկանում,,, այն մարդկանց, որոնք չեն ընդունում որ նորմալ տղան կարող է դիզայներ լինել:

#Հարցազրույց

81 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page