top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

«Ու ես գիտեմ»

Ու ես գիտեմ, Պիտի անվերջ Կանչես այդպես ու հեռանաս, Պիտի անվերջ թվաս մոտիկ, Բայց և հավետ լինես անհաս, Լինես ծարավ Ու ոգու քաղց, Տագնապի պես ինձ հետ թևես, Մերթ ինձ այրես պիտի տենդով Ու մերթ վրաս լուռ անձրևես... Պիտի անվերջ Քո կարոտի Հրաշք հավքը վրաս հսկի Ու թևերից իր կապուտակ Պիտի մաղի ցավ ու կսկիծ... Ու ես քայլեմ պիտի անվերջ Գլխապտույտ վիհի ափով, Հարբած լույսով, Մութով հարբած, Հարբած սիրով ու տագնապով... Կարոտներով ու ցավերով Ճանապարհս պիտի ցողեմ, Բայց և հավետ, Բայց և հավետ Օրհնանքներով քեզ ողողեմ...

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահագնԴավթյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page