- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
«Մայրամուտը գյուղում»
Սարը վերմակն իր ձգում-երկարում՝ Ծածկում է քնի պատրաստ անտառին, Արփին աստղերին տեղապահ կարգում Եվ խորտակվում է ծովի մեջ լռին…
Լռում է դանդաղ հովվի սուլոցը՝ Արծաթ են հագնում արտերը նորից, Խոխոջուն առվի մեղմաձայն երգը Լսվում է հստակ՝ մթին ձորերից:
Մշակը տուն է գալիս վաստակած՝ Հացի հետ փառք է տալիս գերանդուն, Եվ քուն է մտնում՝ ինչպես մի Աստված, Վաղվա արարման խորհուրդը մտքում…