- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԾՈՎ Alizé ԲԱՆՈՒՉՅԱՆ
* * *
Ինչպե՞ս չգրել, որ այս մտքերը հանկարծ չմատնեն, որ այս ամենը, որ այս ամենը ապրել եմ վաղուց, և ինչքա՞ն պիտի իմ ժամանակը ես իզուր վատնեմ, և ինչքա՞ն պիտի ձևացնեմ, թե չեմ զզվել խաղալուց։
Որ կյանքը գիտեմ, որ անգիր գիտեմ՝ տասը մատիս պես, լսելուց առաջ որ նախ և առաջ սրտեր եմ կարդում, և ինչքա՞ն պիտի դու քո աչքերով ինձ նայել ստիպես, երբ իմ աչքերը, երբ իմ աչքերը ինքս եմ թարթում․․․
Այս քաղաքները, այս փողոցները, որ ինձ ներեցին, այս կանգառները ու ճանապարհի շները վարձկան հասկանու՞մ ես, որ մի օր ինձ ապրել սովորեցրեցին բայց իմ առջևով, բայց իմ առջևով գլխիկոր անցան։
#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #TsovAlizéԾովինարԲանուչյան #Ժամանակակիցգրողներ