- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Յոհաննեսբուրգում ամուսնալուծված մի կին ցանկացել է կյանքի նոր ընկեր գտնել: Այդ նպատակով նա դիմեց ամուսնական զույգեր ընտրող գրասենյակ: Կինը լրացրեց բազմաթիվ հարցեր պարունակող թերթիկը, որտեղ մանրամասն պատմեց իր հետաքրքրությունների մասին. գրեց թե ինչպիսին կցանկանար,որ լիներ իր ապագա ամուսինը, նրա հոգեկան արժանիքները, ֆիզիկական ու բարոյական հատկանիշները: Մի քանի օր անց նա փոստով ստացավ մի ծրար, որտեղ գտավ համակարգչի փնտրտուքի արդյունքները: Ավելի քան միլիոն թեկնածուներից համակարգիչն ընտրել էր... նրա նախկին ամուսնուն, որը նույնպես դիմել էր այդ նույն գրասենյակ: