- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմի Պետրոս Պատրիարք Եվդոկացին, Պատրիարք էր ընտրվել 1793 թ.-ին: 1799 թ.-ին Ռուս կայսրից ստացել է երկգլխանի արծվի շքանշան: Վանական գործերով գնացել է Հոպպե (Յաֆա) 1800 թ.-ին, և ծանր հիվանդության հետևանքով վախճանվել է հունիսի 21-ին, և թաղվել է տեղի հայկական գերեզմանատանը: Հոպպեյի տեսուչ՝ նիկոմիդացի Գրիգորիս վարդապետը 1837 թ.-ին Պետրոս Պատրիարքի ոսկորները փոխադրել է սուրբ Նիկողայոս եկեղեցու գավիթը և ամփոփել հատուկ դամբարանում: