• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

«Գիշերն ու ես»

Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն: Իսկ ես չունե՞մ Ու ջնջում եմ էլեկտրական լամպագրի այն խորհուրդը, Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում» (Փող ունենամ՝ Կհասկանամ Առանց և այդ լամպագրի)... ... Ու բացում եմ Փակ դռները գիշերային խանութների. Ընդամենը հարկավոր է ծխելու բան, Որ կուզեյի ինձ վաճառեր Ա՛յն աղջիկը, Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն, Որի անունն անհայտ է ինձ, Որի սիրտը փակ է իմ դեմ` Ինչպես խանութն այս լեփլեցուն, Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք, Ես չգիտեմ, Բայց կուզեի, Շա՜տ կուզեի, Որ նա սիրել կարողանար Նաև... տգեղ տղամարդու... Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն Իսկ ես չունե՞մ ... Եվ ասում եմ ա՛յն խոսքերը, Որ երբևէ չէի կարող ասել կյանքում... ... Բաց եմ անում Եվ արգելված — հայհոյական բառերն ամեն` Իրենց թաքուն պոեզիայով, Որ կուտակվել Է դարեդար... ... Ներս եմ մտնում ա՛յն դռներից, Որ միշտ փակ են եղել իմ դեմ Ու միշտ բաց են նրա՛նց առաջ, Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ, Բայց չեմ ասի նաև այսօր, Այսօ՛ր, Երբ ես կարծես ունեմ թույլտվություն... ... Ներս եմ մտնում Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս, Որ կինն ունի՝ Երբ այդ կինը Ոչ թե արդեն Էլ չի սիրում իր ամուսնուն, Այլև շա՜տ լավ է հասկացել, Թե չի սիրում ինչի՛ համար: Ա՛յն կինը, որ գիտի մի բան Եվ չգիտե ևս մի բան. Նա չգիտի, Որ աշխարհում Կարելի է ապրել նաև առանց սիրո, Եվ լա՛վ գիտի, Որ երբևէ, Ի՜նչ էլ լինի ու չլինի՝ Անկարող է դավաճանել... Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն Իսկ ես չունե՜մ...

#Պոեզիա #ՊարույրՍևակ #Ոչմիօրառանցբանաստեղծության

Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now