- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
* * *
Դուք չեք հասկանա իմ ցավոտ հոգին,
Իմ տանջանքները երբեք չեք զգա,
Մրսում եմ անգամ ամառվա շոգին,
Էլ հոգուս համար ոչ մի շող չկա:
Երբեք չեք տեսնի մութն իմ օրերի,
Ձեր ճանապարհով կգնաք խնդուն,
Ձեզ մի կապուտակ երազ կօրորի,
Իսկ ինձ կտանջի՝ ավերված մի տուն:
Իմ բոց երգերից դուք կվախենաք,
Կփախչեք հեռու, որ հանկարծ չայրվեք,
Գուցե իմ ցավից դուք էլ մոխրանաք,
Ի սեր աստծո, ինձնով չտարվեք:
Ինձ մենակ թողեք, գնացեք հեռու,
Բարի ճանապարհ ու կանաչ օրեր...
Ես իմ ցավի հետ հաշտ եմ և հլու,
Իմ լավ օրերը վաղուց են կորել: