top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

«Անձրև»

Անձրև է փողոցում,

Մայթերը լալիս են.

Անբույժ է այս խոցը,

Անո՜ւշ իմ, բալի՛կ իմ:

Մայր մտավ արևը,

Երեկոն թախծում է,

Թափվում է մայթերին

Երկնային արցունքը:

Դե քնի՛ր, բալի՛կ իմ,

Անմարդ է փողոցը,

Մայթերը լալիս են.

Ի՜նչ խորն է այս խոցը...

#ԳուրգենՄահարի #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page