top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԳԱՐԻԿ ԲԱՆԴՈՒՐՅԱՆ

«Գիշերային սիրերգ»

Գիշերը կախեց թարթիչները մուգ

Ու վառեց երազն իր աստղանկար.

Ծառերը՝ նազանք, զեփյուռ՝ շշուկ.

Լույսերը՝ հայացք սիրած աղջկա:

Եվ դու կանչում ես զեփյուռի հևքով,

Ժպտում լույսերից հույզերով վառման,

Ու թավալվում է քայլերիս ներքո

Ստվերս՝ քո սև վարսերի նման...

Ինչ լա՜վ է քայլել գիշերում լուսե,

Զգալ, որ դու կա՛ս ինձ հետ ամենուր,

Քայլել ու սրտիս զարկերը լսել,

Իբրև մոտեցող ոտնաձայնդ նուրբ:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page