top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

* * *

Լռեր խռովքն այս, ու ինձ թվար,

Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար,

Գարնան անձրև եմ ու առավոտ,

Ցողաթաթախ եմ ու շաղոտ,

Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ,

Որ մեջս լույս է ու էլ ոչինչ,

Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում,

Ճառագայթով է շարունակվում,

Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ,

Որ զրնգում է արևի տակ,

Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ,

Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես,

Այնքան թեթև եմ, անանձնական,

Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ...

#ՎահագնԴավթյան #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page