- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՄԵՏԱՔՍԵ
* * *
Մի կտոր արև, շողերի մի բուռ
Գրկեր իմ հիվանդ հոգին հիմա,
Մի կտոր երազ ու մի կտոր հուր
Հյուսվեր զգայուն լույսի վրա...
Լույսը ողողվեր ողջ աշխարհով մեկ,
Աշխարհն ինձ հանկարծ զգար մի պահ,
Ծածուկ հույզերիս տխրությունը մերկ
Ստվեր չթողներ երգիս վրա...