• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

* * *

Թե աչքերս քեզ որոնեն,

Ես կփակեմ մութ կոպերով,

Որ աշխարհում քեզ չտեսնեն...

Թե խենթ լեզուս անունդ տա,

Ես կսեղմեմ ատամներով,

Որ հնչյուն իսկ չշշնջա...

Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում

Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ,

Ինչո՞վ փակեմ սիրտիս լեզուն,

Սրտիս աչքը ինչո՞վ փակեմ...

#Պոեզիա #ՍիլվաԿապուտիկյան #Ոչմիօրառանցբանաստեղծության

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram