top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հովհաննես Արքեպիսկոպոս Երուսաղեմացին (Հաննա Վարդապետ) սնել և զարգացել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Վանքում: 1714 թվականի Փետրվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա, հաջորդ տարին՝ վարդապետ: 1717 թվականին Գրիգոր Շղթայակիր Պատրիարքը նրան նշանակել է Աթոռակալ:

Հովհաննես Վարդապետը հանդիսացել է անձնվեր և կարող գործակալ, և մեծապես օգտակար է հանդիսացել Սուրբ Աթոռի վերազարթոնքին: Եպիսկոպոս է ձեռնադրվել Կոստանդնուպոլսում, Ուլնեցի Կարապետ Կաթողիկոսի ձեռամբ՝ 1726 թվականին:

1731 թվականի ապրիլին, շատ երիտասարդ հասակում կաթվածահար ընկնում է անկողին: Դեղերն ու բոլոր դարմաններն անօգուտ էին, և իր մահկանացուն կնքում է 1733-ի, հունիսի 11-ին: Գրիգոր Շղթայակիր Պատրիարքն իր ձեռքով թաղում է իր անստգյուտ և բոլորանվեր փոխանորդի անշնչացած մարմինը Սուրբ Փրկիչ եկեղեցու գավթում՝ հանգուցյալ պատրիարքների կողքին: Նա եղել է ոչ միայն գործունյա վարիչ, այլ նաև գրչի մարդ:

#Գիտեքթե #Երուսաղեմ #Պատրիարքություն #Մեծեր

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page