- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Միջնադարյան Հայաստանի տոնախմբությունների, հարսանիքների, այլ հավաքույթների անբաժան մասն էր ըմբշամարտը: Հայտնի են նշանավոր ըմբիշներ Սադուն Արծրունին (XIII դ.), Հակոբ Ջուղայեցին (XVII դ.): Ըմբշամարտի առաջին խմբակը Հայաստանում ստեղծվել է 1929 թվականին, Հանրապետական ֆեդերացիան՝ 1949-ին: Հայ ըմբիշներից մեծ հաջողության են հասել Լ. Ջուլֆալակյանը, Բ. Փաշայանը, Վ. Հարությունյանը, Ռ. Ներսիսյանը, Ն. Մուշեղյանը, Գ. Բաղդասարյանը, Ս. Սանոյանը, Մ. Իսկանդարյանը, Գ. Ղազարյանը, Հ. Մանուկյանը և ուրիշներ: