- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հակոբ Հալեպցին ապրել է 17-րդ դարում և եղել է հավատարիմ պաշտոնատար և միաբան Երուսաղեմի առաքելահաստատ Սուրբ Աթոռի:
Նա լինելով արհեստավոր սադափագործ, պատրաստել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի մեջ գտնվող Սուրբ Գլխադրի մատռան սադափազարդ գեղեցիկ դուռը՝ 1731 թվականին:
1735 թվականին իր միջոցներով Կոստանդնուպոլսում տպագրել է տվել Իգնատիոս Վարդապետի գրած՝ Ղուկասի Ավետարանի մեկնությունը, ինչպես նաև Հաճախապատում կոչվող գիրքը՝ 1737 թվականին: 1763 թվականին, դարձյալ իր ծախսերով կառուցել է տվել Սրբոց Հակոբյանց վանքի դարպասատունը: