- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
«Եկան օրեր»
Կյանքս գլխիս փորձանք դարձավ,
Սերս արցունք տվեց կյանքիս,
Ախ, իմ սիրտը չուրախացավ,
Տունը այրվեց անրջանքիս:
Խավարի մեջ խրվեց հոգիս,
Տառապանքից ահագնացավ,
Մահը եկավ, նստեց կողքիս,
Կյանքիս սրտով մի դող անցավ:
Եկան օրեր ու գնացին,
Ջահել կյանքս առան, տարան,
Սրտիս վրա վերքեր բացին,
Ցավեր տվին շարան-շարան:
Ի՞նչ են ուզում դեռ ինձանից,
Անկուշտ աչքերն իմ ցավերի,
Բան չմնաց իմ անցյալից,
«Ավաղ փառացս անցավորի»: