- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Մելքոն վարդապետ Էդիրնեցին պատմության մեջ հայտնի է իբրև Ռամլեի տեսուչ, 1793 թվականին: Հաջորդ տարի՝ 1794-ին գնացել է Կոստանդնուպոլիս, տանելով Եվդոկացի Պետրոս պատրիարքի ընտրության տեղեկագիրը, ձեռք բերելու համար կայսերական հրովարտակը: Ապա 1802 թվականին հիշվում է իբրև լուսարար Սուրբ Հարության Տաճարի և ի վերջո 1808-ին տեսուչ Սուրբ Հարության Տաճարի, որտեղ պատահած աղետալի հրդեհի զոհ է դարձել 1808-ի սեպտեմբրի 30- ին: Մարմինը գտնվել է փլատակների տակ՝ երկու ամիս հետո:
Հովհաննես քահանա Ուռհացին կոչել է նրան «գերիմաստ վարդապետ», իսկ Անտոն վարդապետ Եվդոկացին նրան բնորոշել է «վարուքն է առաքինի» վառերով: