top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԾՈՎ alizé

* * *

Եվ ինչքան հեշտ է այս օրը մեռնում ու քարեր նետում ճամփին հավերժի, դեռ արև չապրած լուսին է դառնում, որ երազները լուսնոտի մերժի...

Եվ մեզ չի շնորհում ոչ մի հատուցում երբ որ հասել ենք մենք ջրբաժանին, մինչ պատարագ է կյանքը մատուցում, որ նոր հեգնանքով սրտեր բաժանի...

Եվ միայն տենդը այս մենակության հոգնած մարմինս կփորձի տանել, և արցունքներիս մեջից, անձկության ներսից կարող եմ ես խոստովանել...

որ էլ չեմ ների ոչինչ, ոչ ոքի...

#TsovAlizéԾովինարԲանուչյան #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #Ժամանակակիցգրողներ

15 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում