top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հնում հայերը լավաշը թոնիր մտցնելուց առաջ պարտադիր ցողում էին ջրով և խաչակնքում։ Այսօր էլ հայաստանյան գյուղերում պահպանում են այդ ավանդույթը։

Կան լավաշի թխման այլ ավանդույթներ ևս. օրինակ` առաջին լավաշը, որ հանում են թոնրից, պետք է բաժանեն հարևաններին կամ անցորդներին։ Հայերն այն ժամանակ հավատացել են, որ եթե այդ առաջին լավաշն ուտեն, իրենց ընտանիքում դժբախտություն կպատահի կամ ընտանիքի տղամարդը փորձանքի կհանդիպի։

Լավաշի հայկական լինելու մասին փաստում են Հայաստանի տարածքում հայտնաբերված թոնիրները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-րդ դարով։ Դրանք լավագույն ապացույցներից են, որ հայերը լավաշ են թխում վաղ ժամանակներից։

2014 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ է ընդգրկել հայկական լավաշը։ Հայտը ներկայացրել է Հայաստանը, ցանկում գրանցումն այսպիսին է՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»:

#Գիտեքթե #մշակույթ #Հայաստան

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page