- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Մարտիրոս Սարյանը համոզված էր, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Ասում էր` երեխա ժամանակից սիրել է հայրենիքը։ Մեծ վարպետի ստեղծագործությունը, որն ապրել և աշխատել է 1910-ականների առաջին կեսին, համարձակ նորարարություն էր։ Նկարիչը վարպետորեն միավորում էր Արևելքի գեղանկարչական ավանդույթները 20-րդ դարի եվրոպական արվեստի նոր ձեռքբերումների հետ։ Նրա կտավները ձեռք է բերել Տրետյակովյան պատկերասրահը, ստեղծագործություններից շատերը ցուցադրվել են Եվրոպայում։ 1920-30-ական թթ-ին Սարյանը պահպանել է առաջատար ժանրերի նկատմամբ հետաքրքրությունը։ Նրան հավասարապես գրավել են բնանկարը, դիմանկարը և նատյուրմորտը։ Այդ շրջանում Սարյանը շատ է ճանապարհորդել, էներգիայի և ոգեշնչման լիցքեր ստացել` նոր կտավներ նկարելու համար։1901-1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը», — պատմում էր նկարիչը:
Արևելքի մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը հատկանշական էր 20-րդ դարի եվրոպական և ռուսական գեղանկարչության համար: Հայ նկարիչ Սարյանի համար Արևելքին դիմելը ինքնաճանաչման կարևոր շրջան էր: Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդեց արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը: Նրա ստեղծագործական հետագա զարգացմանը խանգարել են 1915 թվականի ողբերգական դեպքերը։«Եվ ահա 1915 թվականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամենը թողեցի և գնացի հայրենիք: Էջմիածնում և նրա շուրջը ես հանդիպեցի Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ աչքերի առջև մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթե ոչնչով չէի կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիվանդացա, ինձ տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնհայտ նշաններով»,- գրել է Սարյանը։ Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծեց ծանր ապրումներից հետո, կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: Նկարիչը փորձում էր գտնել փրկության ճանապարհը.«Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ»:1915 թվականի վերջին Սարյանը կրկին մասնակցեց «Արվեստի աշխարհ» հերթական ցուցահանդեսին։1916 թվականին, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը«Ողջ մնացած ժողովուրդը հոգևոր միասնությամբ ցանկանում էր փարատել իր ծանր ողբերգությունը»,- գրել է Սարյանը։
Մարտիրոս Սարյանը վախճանվեց 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին: Սարյանի դին ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։