top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

«Հայերէն»

(Սփիւռքի Հայերուն)

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,

Մեր շուրջը կը խօսին այլօրէն,

Եկ խօսի՛նք, եղբա՜յր իմ, հայերէ՛ն:

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,

Թոյլ չըտանք մեր լեզուն աւերեն,

Եկ խօսքի՜ն, եղբայր իմ, հայերէ՛ն:

Մենք ունինք մեզ հսկող Մասիս սար,

Այդ սարը կու գայ խոր դարերէն,

Ան անվերջ կը խօսի հայերէ՛ն:

Զաւակդ հայկական դպրոց տար.

Եկ գրենք մեսրոպեան տառերով,

Եկ խօսինք մեր անոյշ բառերով:

Մեզ ցրուեց բազուկ մը անօրէն,

Թէ կ'ուզես սերունդներ մեզ ներեն,

Մենք Հա՛յ ենք, եկ խօսինք հայերէ՛ն:

Այս օտար աշխարհի ցուրտերուն,

Եկ սիրենք մեր լեզուն ջերմօրէն,

Եկ վառե՜նք ու վառինք հայերէ՜ն:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page