top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Իտալացի գեղանկարիչ Ֆրանչեսկո Հայեցը XIX դարի կեսերի ռոմանտիզմի առաջատար ներկայացուցիչներից է, հայտնի իր պատմական նկարներով, քաղաքական ալեգորիաներով և դիմանկարներով։

Դաստիարակություն ստացել է մորաքրոջ տանը։ Մանուկ հասակից Հայեցը լավ էր նկարում, այդ իսկ պատճառով հորեղբայրը նրան աշակերտության է ուղարկում նկարիչ-ռեստավրատորի մոտ։ Ավելի ուշ նա դառնում է գեղանկարիչ Ֆրանչեսկո Մաջոտոյի աշակերտը, որի մոտ մնում է երեք տարի։

1809 թվականին Հայեցը հաղթում է Վենետիկյան ճեմարանի կազմակերպած մրցույթում, որից հետո մեկ տարի սովորում է Հռոմի Սան-Լուկա ճեմարանում։ Հռոմում մնում է մինչև 1814 թվականը, այնուհետև տեղափոխ է Նեապոլ, որտեղ, հետևելով Յոախիմ Մյուրատի հանձնարարությանը, ստեղծում է իր գլխավոր աշխատանքը՝ «Ոդիսևսը Ալկինոյա դղյակում» նկարը։ Որոշ ժամանակ անց մեկնում է Միլան։ Այնտեղ նա երկար ժամանակ դասավանդում էր գեղանկարչություն Բրերայի ակադեմիայում, ապա 1860 թվականին դառնում է այնտեղի տնօրեն։ Այժմ այնտեղ են գտնվում նրա աշխատանքների մեծ մասը։

Հայեցն աշխատում էր հիմնականում կրոնական, պատմական և դիցաբանական թեմաներով։ Բացի այդ նա շատ լավ դիմանկարիչ էր, Իտալիայի շատ անվանի մարդիկ մեծ պատիվ էին համարում նրա բնորդը դառնալ։ Գնահատել նրա ամբողջ ստեղծագործական ուղին շատ բարդ է, քանի որ Հայեցը հաճախ չէր ստորագրում իր նկարների վրա։

#Գիտեքթե #Նկարիչ #Մեծեր #արվեստ

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page