top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ

* * *

Քե՞զ հնազանդվեմ... Խենթացե՞լ, ի՞նչ...

Ես հնազանդ եմ լոկ Աստծո կամքին:

Ինձ պետք չէ բնավ դողն այս ցավագին

Տունս զնդան է, ու մարդս դահիճ:

Ի՜նչ անենք, եղավ: Ես ինքս եկա,

Ցուրտ դեկտեմբեր էր, վայում էր քամին,

Քո գերության մեջ տաք լույսեր կային,

Եվ մութն էր դրսում կանգնել մեզ վկա:

Այդպես թռչունն է հողմի ժամանակ

Զարկում ինքն իրեն ցոլուն ապակուն

Եվ արյունոտում թևերն սպիտակ:

Երանություն է հիմա իմ հոգում:

Դե՛, մնաս բարով և օրհնյալ եղիր,

Որ շրջմոլիկիս քո տունը թողիր:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ

Recent Posts

See All