- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ
«Մանուշակը»
Դաշտում կա մի մանուշակ,
Համեստ՝ աճած շուքի տակ,
Անհայտ, քնքուշ մի ծաղիկ:
Մոտովն անցավ մի սիրուն
Հովիվ աղջիկ թռվռուն,
Խոտի շաղով անցավ պարո՜վ ու խաղով:
Ծաղիկը թե՝ «Երանի՜
Այնքան չքնաղ լինեի,
Որ նա ձեռքով փափկասուն
Պոկեր ինչպես խղճուկին,
Ամուր սեղմեր իր կրծքին,
Թեկուզ, օ՜, բախտ մի ակնթարթ, մի՜ վայրկյան»:
Բայց, ա՜խ, աղջիկը անփույթ
Տրորեց հեզ ու կապույտ
Մանուշակին ու անցավ:
Եվ ծաղիկն ասաց տրտում,
- Ես մեռնո՜ւմ եմ, բայց խնդուն,
Քո՜ ոտքի տակ, սիրելի՜ս, քո ոտքի տակ...
#Պոեզիա #ԶանազանԲանաստեղծություններ #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎոլֆգանգԳյոթե