- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
* * *
Երբ նայում եմ քո աչքերին,
ես վերստին համոզվում եմ,
որ տիեզերքի հայտնի և անհայտ գույները բոլոր
աչքերն են ստեղծում:
Ամենադժվար ճամփեքն աշխարհում աչքերն են անցնում,
ամենատաք երգերն աշխարհում աչքերն են երգում,
ամենաքաղցր ծաղիկներն աշխարհում աչքերն են քաղում,
ամենաչքնաղ կտավն աշխարհում աչքերն են վրձնում,
ամենասուրբ մեղեդին աշխարհում հորինում են աչքերը,
ամենալավ... Աչքերը, քո աչքերը:
այնպես է թվում, թե քո աչքերը
կարող են փոխել ամբողջ աշխարհը, այն, ինչ
չկարողացավ անել անգամ բանաստեղծությունը:
#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #Ժամանակակիցգրողներ #ՎարդանՀակոբյան