- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամներից Ղևոնդ վարդապետ Մագսուտյանը կուսակրոն քահանա է ձեռնադրվել 1877 թ.-ի հունիսի 3-ին, Եսայի պատրիարքի կողմից: Սուրբ Աթոռում պաշտոնավարել է իբրև Ելևմտից տեսուչ 1878-1905 թթ. և 1916-1918 թթ. և դրան զուգահեռ նախաձեռնել է հասութաբեր մեծ շենքերի կառուցումը, ինչպես օրինակ՝ Վեհաշենը, և Մեծ Պանդոկը՝ քաղաքի պարիսպներից դուրս: Իր ելևմտական, տնտեսական և շինարարական գործառույթների համար ենթարկվել է ամբաստանությունների և անվերջանալի քննությունների, որոնց վերջը չտեսած վախճանվում է Երուսաղեմի Ֆրանսիական Հիվանդանոցում, 1922 թ.-ի ապրիլի 2-ի գիշերը: Թաղումը կատարվում է հաջորդ կիրակի, Ս. Հարության Զատկական արարողություններից վերադառնալուց հետո: