- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ
* * *
Ի՞նչ արեցիր, ի՞նչ արեցիր,
Աչքերիս մեջ գույն ցանեցիր,
Սրտիս վրա ձյուն մաղեցիր,
Ճամփաներս դարձան քարոտ,
Երազանքներս՝ ցանուցիր...
Ի՞նչ արեցիր, ի՜նչ արեցիր՝
Զուր քեզանից ինձ վանեցիր,
Մաքուր-անբիծ երազներս
Քո խև խանդով սպանեցիր.
Հավատացիր չարին, բարուն
Դու քեզանից քեզ վանեցի՜ր...
Դու քո ստվեր վանդակներով,
Թռչուններով քո ցանուցիր
Ո՞ր հարկի տակ պիտի կանգնես՝
Նորից կանչես. «Սեզա՛մ, բացվի՜ր»...
#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ