• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

* * *

Ոչ աստղեր, ոչ լուսին երկնքում,

Ներքևում խշշոցն է զայրագին,

Իմ կողքին աղջիկը իմ սիրած

Վարսերը նետել է իմ դեմքին:

Եվ ինչ-որ երազկոտ հոգիներ

Նետվում են ծովի մեջ, որ նավեն,

Իսկ ջարդվող ալիքներն ափերին

Դառնում են մետաքսե ժապավեն:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՌազմիկԴավոյան