top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Իրանում գտնվող Սուրբ Թադևոսի (կամ Թադեի) վանքն աշխարհի ամենահին քրիստոնեական սրբավայրերից է համարվում։ Ըստ ավանդության` հենց այստեղ է թաղվել Թադևոս առաքյալը, որը Հայաստանի և Պարսկաստանի որոշ շրջաններ այցելելով, քրիստոնեություն է քարոզել։ Վանքը գտնվում է լեռնային շրջանում՝ Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Այն պարսպապատ է, անկյուններին՝ բոլորաձև աշտարակներ են: Ներկայիս գլխավոր տաճարը կառուցված է 1329 թվականին՝ երկրաշարժից քանդված նախկինի տեղում։ Հուշարձանն ունի քանդակազարդ պատկերներով մի քանի գոտիներ: Տարին մեկ անգամ հուլիսի 1-ին այստեղ անց է կացվում հանդիսավոր պատարագ` մեծաքանակ հայ ուխտավորների ներկայությամբ։ Տարիներ առաջ վանքը վերանորոգվել է հայկական սփյուռքի և Իրանի կառավարության միջոցներով:

#Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #Սրբավայր #մշակույթ

18 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում