- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Իրանում գտնվող Ծործորի (կամ Ձորձոր) վանքային համալիրի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին գտնվում է Ուրմիա լճից դեպի հյուսիս` Թուրքիայի և Իրանի սահմանի մոտ։ 13-րդ դարում հիմնադրված վանքը ծաղկման շրջան է ապրել 14-րդ դարում, երբ այստեղ գործել է բարձրագույն դպրոց և կատարվել են գրական-թարգմանչական աշխատանքներ: Ծործորի վանքային համալիրից Սուրբ Աստվածածին եկեղեցին ներկայումս միակ կանգուն շինությունն է։ 1988-ին, այդ տարածքում կառուցվում է ամբարտակ, և որպեսզի եկեղեցին չանցնի ջրի տակ՝ այն իրանցի մասնագետների կողմից չափագրվել, տեղափոխվել է մոտ 600 մետր հեռավորության վրա և այնտեղ նույնությամբ վերակառուցվել: