- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ
«Ես ու Դու»
Գարնան օր էր, ջինջ առտու՝
Պատահեցինք ես ու դու...
Ու ինձ տվիր մի ալ վարդ,
Ասիր՝ ահա՛ կրծքիդ զարդ:
Բայց չունեի ես ոչինչ.
Օրն էլ այնպես պարզ էր, ջինջ...
Մի լավ սիրտ կար կրծքիս տակ,
Ասի՝ ա՛ռ քեզ հիշատակ:
Իմ անթառամ սրտի հետ
Գիտեմ, գոհ ես ու հպարտ,
Իսկ վարդդ ալ հոտավետ
Մի օր ապրեց, կրծքիս զարդ:
Խորշում իջավ իմ ճակտին,
Կարոտեցի՜ այն ճամփին,
Ուր պատահանք ես ու դու,
Երբ գարուն էր, ջինջ առտու:
#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ