top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

«Հայրենի տուն»

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.

Ես հայրենի տունն էի նորոգում,

Մանկության երկինքն էր բացվել վրաս,

Եվ արշալույսներ կային իմ հոգում:

Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,

Մայրենի լեզվով խոսում էր առուն,

Խշշում էր բակում հինավուրց մի ծառ...

Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն...

Երդիկից կախված շողն արեգական

Թվում էր հոգուս ոսկյա բանալի,

Արևն էր նայում աչքով մայրական,

Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի...

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՆաիրիԶարյան

28 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page