- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
* * *
Գյուղ իմ հեռու, կածան իմ ոլոր.
Արևի կուժն է փշրվել գետում,
Ամառն է հևում ստվեր փնտրելով,
Մի կարմիր ձի է վրնջում արտում:
Բաղեղների մեջ, գերեզմանոցում
Երկու գառներ են արածում խաղաղ,
Վանքի պատերով վեր են մագլցում
Մողեսները խեղճ և աստվածավախ:
Իրիկնադեմին ելնում է քամին,
Նախիրն է դառնում բառաչով տխուր...
Ուռիների տակ ջրաղացը հին
Իմ հուշերի մեջ աղմկում է խուլ:
#Պոեզիա #ԶանազանԲանաստեղծություններ #Ոչմիօրառանցբանաստեղծության