- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Այս խաչը պատրաստված է 2 կարատ ոսկուց ու զարդարված է զմրուխտներով: Այն գտնվել է 1594-ին խորտակված «Սան Պեդրո» նավում: Նավը Կուբայից դեպի Իսպանիա էր ուղևորվել և ուժեղ փոթորկի էր հանդիպել Ֆլորիդա Կիսի կղզիախմբի մոտակայքում: Խաչը հայտնաբերել է ծովային խորությունների ուսումնասիրող Թեդի Թաքերը 1950-ականներին և անվանել է այն «իր ամենաարժեքավոր գտածոն»: Թաքերը զարդը վաճառեց Բերմուդյան կղզիների թանգարանին: Այստեղ այն պահպանվեց 2,5 տասնամյակ:
1975-ին Թաքերի խաչը գողացան՝ դրա փոխարեն դնելով էժանագին կրկնօրինակ: Ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ով է այդ ամենի հեղինակը ու թե ինչ է պատահել այնուհետև խաչի հետ: Հետազոտողները ենթադրում են, որ գողերը մասերի են բաժանել խաչը և սև շուկայում վաճառել են ոսկին ու զմրուխտները: