top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Բելգիական Անտվերպեն քաղաքը կոչում են աշխարհի ադամանդե մայրաքաղաք: Սա իդեալական վայր է խելահեղ հանցագործություններ կատարելու համար: 2003-ի փետրվարին անհայտ մարդիկ Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոն ներխուժեցին, չնայած որ տեղանքը վերջին տեխնիկայով էր հսկվում:

Հանցագործներին հաջողվել էր թաքնվել՝ վերցնելով 100 միլիոն դոլարին համարժեք ադամանդներ, որոնցից ոչ մեկն այդպես էլ չի հայտնաբերվել: 2003-ին ոստիկանությունը կողոպուտի կազմակերպչին՝ Լեոնարդո Նոտարբատոլոյին ձերբակալեց, սակայն նա մյուսների անունները չտվեց ու չասաց նաև, թե որտեղ են գտնվում թանկարժեք քարերը: Նոտարբարտոլոն պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկվեց: «Դարի ադամանդե կողոպուտը» նրան հայտնիություն ու գումար բերեց, որը նա ստացավ տարբեր հրատարակությունների հարցազրույցներ տալու արդյունքում:

#Գիտեքթե #Աշխարհիշուրջ

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page