- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ
* * *
Կին, գիշերս հղի է հրեշներով,
Բաժակն համբերության լիքն է բերնեբերան,
Չեմ հասցնի, գիտեմ, խելագարվել անգամ՝
Այնքան լիքն եմ այս գիշերով:
Մենակ՝ հոգուս խրճիթում, մենակ՝ պատերի դեմ,
Մենակ՝ ինքս իմ դեմ ու գիշերի
Պտտվում եմ, փլվում, փլուզվում եմ անդեմ,
Առանց հաղորդվելու, առանց դավանանքի:
#ԶանազանԲանաստեղծություններ #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա
5 views0 comments