- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ
* * *
Քեզ ամեն առավոտ հիշեցրո՛ւ,
որ Չարենցը մեռավ բանտում,
որ Բակունցը սպանվեց՝
վերջին ծխախոտը կիսատ,
ու Թումանյանը չհասավ Բեռլին,
և ընդհանրապես ոչ մեկը տեղ չհասավ՝
ո՛չ Մեծարենցը քսանամյա,
ո՛չ Սարյանը փառապսակ,
ո՛չ էլ Կոմիտասը սահմանազանց,
միայն Հավերժական Հրեան
(որ հայ է՝ ասում են)
ճամփին է դեռ...
Քեզ ամեն առավոտ հիշեցրո՛ւ,
որ սպասումն է հասցնում տեղ
ու քեզաչափ մի փո՛ս ընտրիր ճամփակեսին:
#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ