top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


1968-ին ճապոնական բանկերից մեկում պարբերաբար զանգեր էին ստանում անհայտ մեկից, ով ասում էր, որ շենքում ռումբ կա տեղադրված: Ղեկավարությունն այդ մասին ոստիկանությանն էր հայտնել ու անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացրել՝ հնարավորինս պահպանելու անվտանգությունը: Դրանից հետո որոշ ժամանակ ոչ մի զանգ չէր ստացվում: Տարօրինակ զանգերի դադարումից մի քանի օր անց բանկին պատկանող կանխիկի հավաքագրման մեքենան խոշոր գումար էր տեղափոխում՝ 300 միլիոն իեն, որը համարժեք է 800 հազար դոլարին:

Ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցներն ու վարորդին և թիկնապահին հայտնել են, որ բանկի կառավարչի տանը ռումբ կա տեղադրված, իսկ նմանատիպ ռումբ կարող է լինել նաև այս մեքենայում: Տղամարդիկ դուրս են եկել մեքենայից և տեսնելով, թե ինչպես է դրանից ծուխ դուրս գալիս, թողել են ամենը ու փախուստի դիմել: Իրականում բանկի կառավարչի տանը ոչ մի ռումբ էլ դրված չի եղել: Դա հեքիաթ էր՝ մտածված կողոպտիչների կողմից նրա համար, որ ստանան անհրաժեշտ գումարը: Չեն գտնվել ո՛չ հանցագործները, ո՛չ գումարը:

#Գիտեքթե #Աշխարհիշուրջ

3 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page