• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

* * *

Որքա՜ն հիմա ես կը ցանկամ

Նոճիներուդ ըլլալ շուքին,

Նստիլ զուարթ ինչպէս արքան

Գինւով փառքըդ երգել, անգին:

Լեռներն ի վար՝ վազող առուն

Արծաթաձայն քրքըջանքով,

Թրջէր ծարաւն իմ շուրթերուն

Վառուած անհուն կարօտներով:

Երնէ՜կ անոնց որ գրկեցին

Փառքըդ՝ քաղցըր յիշատակով...

Երանի՜ թէ գէթ թրջէին

Կարօտ հոգիս քո համբոյրով:

#Բագրատունի #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում