- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
* * *
Քանի՜, քանի՜ կամեցել եմ
Հանգիստ գտնել կյանքիս մեջ,
Եվ միշտ սիրտս բորբոքել եմ
Երազներով ես անվերջ:
Ինձ աշխարհը չի կամի տալ
Անդորրությունն իմ խնդրած,
Դատարկ հուսով չուզե մնալ
Սիրտս մաշված, խորտակված:
Եվ չեմ խնդրում անկարելին.
Մի սիրտ, մի սիրտ զգայուն,
Որ և՛ սիրվեր, և՛ սիրողին
Բերեր սիրո վառ գարուն...