- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Բարեկամներիս
Երբ ես չեմ լինի, ինձ չմոռանաք,
Դուք այցի եկեք իմ գերեզմանին,
Չմնաք հեռու և չօտարանաք,
Ինձ գոնե հիշեք ձեր տխուր ժամին:
Ինչքան էլ չուզեք նայել դեպի հետ,
Տարվեք օրերով ձեր խառն ու անցավ,
Հիշեք, որ մի խենթ, մի տխուր պոետ,
Ձեզ լույս բաժանեց, ինքը մութ հագավ: