- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հայտնի ծովանկարիչ Այվազովսկին անձամբ ծանոթ էր թուրքական սուլթանի հետ։ Նրանց ծանոթացրել էր հայկական ծագում ունեցող օսմանյան ճարտարապետ, Ստամբուլի բազմաթիվ շենքերի նախագծերի հեղինակ Սարգիս Բալյանը։
Այվազովսկին ընկերություն է արել հայտնի օսմանյան ճարտարապետ Սարգսի հետ՝ Բալյանների ցեղից։ Ծովանկարիչը նվիրել է իր աշխատանքներից, որը ճարտարապետը ցույց էր տվել թուրքական սուլթանին:
Սուլթանը, որին կտավներն անչափ տպավորել էին, հրավիրել է Այվազովսկուն Կոնստանդնուպոլիս։ Այն ժամանակ նկարիչն արդեն հայտնի էր Եվրոպայում, և դա սուլթանի աչքերում բարձրացնում էր նրա հեղինակությունը։
Սուլթանը Այվազովսուն մի քանի կտավ պատվիրեց։ Կարճ ժամանակահատվածում վարպետը նկարեց 20 կտավ, որոնցում պատկերված էր Ստամբուլն ու ծովը։ Սուլթանը շռայլորեն վճարեց Այվազովսկուն իր աշխատանքների դիմաց ինչպես ճոխ նվերներով, այնպես էլ բարձր պարգևներով։
Այվազովսին ծանր էր տանում 19-րդ դարի վերջում սուրթան Աբդուլ Համիդի օրոք իրագործված հայերի կոտորածը։ Նա ծովը նետեց թուրք իշխանի բոլոր նվերները ու իր արվեստը նվիրեց իր ժողովդի ողբերգությանը:
Մեծ ծովանկարիչը ծովը նետեց ոչ միայն նվերներն, այլ նաև բարձր պարգևները՝ «Մեջիդիե» ու «Օսմանիե» շքանշանները, որոնք նրան անձամբ սուլթանն էր հանձնել:
1894-1896 թվականներին Թուրքիայում տեղի ունեցած ջարդերից ցնցված՝ նա մի շարք կտավներ է ստեղծում՝ «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլն։
Այսօր նկարչի որոշ աշխատանքներ գտնվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում։
Այվազովսկին նաև ուրիշ քաղաքներ էր նկարում։ Նրա վրձնին են պատկանուն 19-րդ դարի Թիֆլիսի բնապատկերները։ Նա հյուրընկալվել է ազնվական հայկական Թամամշևների տանը, ուր ավելի քան տասը նկար է ստեղծել։ Մի վարկածի համաձայն՝ Այվազովսկին Թիֆլիսում կանգ էր առել Հայաստան գալու ճանապարհին։ Սակայն հանգամանքները թույլ չտվեցին նրան հայրենիք հասնել։