top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

Կործանում

Կործանվել է տունս, ավերակ է դարձել,

Աստված այսպիսի բախտ թշնամուս էլ չտա,

Ինչքան տանջանք որ կա՝ իմ վրա են բարձել,

Ու փրկության համար ոչ մի հնար չկա:

Կործանվել է տունս, ավերակ է հոգիս,

Ձյուն է իջել կանաչ երազներիս վրա,

Արդյոք ո՞ւր է հիմա իմ մինուճար որդիս,

Աստված անփորձ պահի ճանապարհը նրա:

Գնամ, գտնեմ հիմա բոլոր ընկերներիս,

Պատմեմ ցավս նրանց, գուցե հանգստանամ,

Ու նվիրեմ հոգիս տխուր իմ երգերիս,

Երգերիս մեջ գուցե ապրեմ, չմահանամ:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահրամՀաճյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page