- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Կղզիների վրա տարածված Սինգապուր քաղաք-պետությունն իր տարածքը ավելացնում է ծովի հաշվին: Առափնյա ծանծաղուտը լցնում են խճով, ավազով և հողով: Մինչև վերջին ժամանակներս այդ ամենը վերցվում էր կղզուց, բայց հիմա հողային աշխատանքները ստիպված դադարեցված են, քանի որ դրանք արդեն սպառնում են քաղաքային կառույցներին: Այդ պատճառով էլ Սինգապուրը ավազ ներմուծելու պայմանագիր է կնքել հարևան պետություններից մի քանիսի հետ: