- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Իմ կյանքը
Այրող ցավեր, արցունքոտ կյանք,
Խաչին քամված ճակատագիր,
Մեռնող հույսեր, տանջող կապանք,
Սևով գրված սև օրագիր:
Մրսող իղձեր, դողդոջ հոգի,
Ալեվորված ջահել օրեր,
Սևով լցված ճերմակ հոգի,
Երազների մթին ձորեր:
Սիրո անդունդ, հանգած երազ,
Լուռ մոխրացող կյանքի կայծեր,
Չքված տեսիլք, չքված հրաշք,
Շիրմից հասնող տխուր ձայներ...