- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Գիլլի լիճը բնության հրաշալիքներից էր: Սահմանակից էր Սևանի հարավային ափերին, ուներ 1600 հեկտար տարածք: Լճի եղեգների բների և արմատների, ջրիմուռների վրա բազմացող միջատները լիճը դարձրել էին իշխան ձկան կերի անսպառ շտեմարան, միաժամանակ այն իշխանի ձվադրման միջավայրն էր: Բազմատեսակ ջրիմուռների առկայությամբ լիճը մասնակցում էր Սևանի ինքնամաքրմանը: Գիլլին նաև չվող թռչունների հարմար թաքստարան էր, հանգստավայր, իջևանատեղի: Սակայն կատարվեց անուղղելին, Գիլլին մարդու միջամտությամբ չորացավ, վերացավ: