- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ Կորցրեցի քեզ իմ տուն
Ախ, իմ տուն, ախ իմ տուն, կորցրեցի քեզ հավետ,
Կորցրեցի, բայց ես քեզ փնտրում եմ օրնիբուն,
Կորցրեցի գեղեցիկ մի աշխարհ ես քեզ հետ,
Ու հիմա աշխարհում էլ չունեմ ոչ մի բույն:
Ինչ ասես չունեի իմ կորցրած հարկի տակ,
Մի կիթառ էր հնչում սրտամաշ երգերով,
Ունեի մի կնոջ գուրգուրանքն այնքան տաք,
Բայց լցվեց իմ հոգին արյունող վերքերով...
Եվ, ավաղ, ամեն ինչ այնքան շուտ մոխրացավ,
Վերածվել եմ արդեն մի լքված ավերի,
Ախ, նա էլ իմ հոգին հավիտյան մոռացավ,
Ախ, նա էլ ինձ տվեց սուր փշեր ցավերի...
Ու հիմա կանգնում եմ ամեն մի տան առաջ,
Իմ կորցրած օջախի կարոտով ինձ տանջում,
Լսվում է իմ հոգուց արցունքոտ մի հառաչ,
Ու երբեք, ինձ երբեք, էլ ոչ ոք չի կանչում...